Ապիկարությունը հասել է այն մասշտաբի, որ ինձ արգելել են մտնել զորամաս, ինչ է՝ ես լրտե՞ս եմ. Գառնիկ Դանիելյան


Ապիկարությունը հասել է այն մասշտաբի, որ ինձ արգելել են մտնել զորամաս, ինչ է՝ ես լրտե՞ս եմ. Գառնիկ Դանիելյան
Հոկտեմբեր 24 17:39 2025

«Շատ երկար եմ մտածել` այս հարցի մասին խոսել, թե չխոսել, բայց ուզում եմ խոսել ինձ համար ցավոտ միջադեպի մասին»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ տարիներ շարունակ իր ընկերների հետ այցելել է N զորամաս, ծաղիկներ  խոնարհել զոհված ընկերների հիատակին։

«Այս տարի ապիկարությունը հասել է այն մասշտաբի, որ ինձ արգելել են մտնել զորամաս՝ ծաղիկ խոնարհելու իմ ընկերների հիշատակին՝ ասելով, որ այս մարդը եթե ձեզ հետ է, մենք չենք կարող ձեզ թույլ տալ։

Ամոթ է։ Պաշտպանության նախարարություն,  մի շարք խնդիրներ են եղել, այստեղից չեմ բարձրաձայնել, առանձին եմ ասել։ Ի՞նչ է, ես լրտե՞ս եմ՝ ինձ  չի՞ կարելի մտնել։ Իմ ընկերներին ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որոնք նաև պատերազմի մասնակից են, իմ պատճառով  չթողեցին մտնել զորամաս ու ծաղիկներ խոնարհել»,- ասաց Գ.Դանիելյանը։