Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը. Աշոտյան


Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը. Աշոտյան
Հոկտեմբեր 24 16:11 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով նախկին ընդդիմադիր, այժմ անկախ պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանի՝ ԱԺ-ում հնչեցրած այսօրվա հայտարարությանը. գրում է.

 

«Չգրված կանոն կա, կարծես, որ զոհված տղերքի որոշ նիկոլամետ ծնողների կարծիքներ գերադասելի է չմեկնաբանել։

 

Ինքս այդ վարքականոնի մեջ եմ գործել, եւ գործում։ Սակայն ԱԺ-ում որպես ընդդիմադիր հայտնված, իսկ հետո՝ իր նախկին խմբագրության ղեկավարի հովանու տակ հայտնվածի այսօրվա հերթական խայտառակությունը ապացուցում է, որ նա միտումնավոր չարաշահում է իմ եւ ձեր բարեկրթությունը։

 

Հերի’ք եղավ։

 

Ուստի թող ես առաջինը սա ուղիղ ասեմ։

 

Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը։

 

Հասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ … չեմ գրում, քանզի դա ինձ ցավ է պատճառում։

 

Ափսոսում եմ, որ իր նմանը այդ պահին որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր ժամանակին ինձ երաշխավոր է եղել դատարանում։

 

Վերապրում եմ ՀՓՇ-ի միտինգների արանքում իմ ու Գեղամի դառը, по душам առանձնազրույցը ՀՀԿ իմ աշխատասենյակում եւ ապշում, կարկամում ու խելագարվում մարդկային դեգրադացիայի նման ողբերգական ընթացքից»։