Այդ հարցին չեմ պատասխանի, կվնասի գործընթացին. Մամիջանյանը՝ քանի ՔՊ-ական է իմպիչմենտի գործընթացին տվել իր համաձայնությունը


Այդ հարցին չեմ պատասխանի, կվնասի գործընթացին. Մամիջանյանը՝ քանի ՔՊ-ական է իմպիչմենտի գործընթացին տվել իր համաձայնությունը
Հոկտեմբեր 24 16:47 2025

«Այն, ինչ տեղի է ունենում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, քաղաքական հետապնդում է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

Նա թվարկեց մի քանի պատճառ, թե ինչով է պայմանավորված այդ հետապնդումը՝ Դավիթ Համբարձումյանի՝ ՏԻՄ մակարդակում ակտիվությամբ և ազդեցիկությամբ, մի քանի անգամ ՔՊ-ին տարբեր հարթկաներում հաղթելու փաստով, նաև «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածու առաջադրվելու փաստով։ Ըստ Մամիջանյանի, սա ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից։

 

Նա նշեց, որ դեպքը, որի հիման վրա քերական գործ էր հարուցվել, տեղի է ունեցել 2018 թվականին, ինչպե՞ս պատահեց, որ նոր հիշեցին, բացի այդ՝ կազմակերպիչ կա, իրականացնողներ չկան։

 

 «Մի քանի ամիս տարբերությամբ վճիռ է տրվում, որ հանկարծ համաներման տակ չընկնի, իրականացնող չկա, կազմակերպիչ կա, իմպիչմենտի թեկնածուն արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը ու այդ ամեն ինչից հետո ...» ,- ասաց Մամիջանյանը։ 

 

Հարցին քանի՞ ՔՊ-ական է տվել իմիպիչմենի գործընթացին իր համաձայնությունը, Մամիջանյանն ասաց. «Բնականաբար, այդ հարցին չեմ պատասխանելու, որովհետև դա վնասելու է գործընթացին»։ 

 

Նա ընդգծեց, որ իմպիչմենտի գործընթացը պարզապես այլընտրանք չունի։

 

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանը նախօրեին Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։