ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վատ է վերաբերվում երեկ Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին, երբ Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի աջակիցները սպառնում ու վիրավորում էին լրագրողներին։
«Ով վիրավորել է, վատ բան է արել, անընդունելի է։ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է եկեղեցում, ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կան։
«Այդ հարցը պետք է լուծվի»,- ընդգծեց նա։







