Ալեն Սիմոնյանը պնդեց, թե անկեղծ է ասում՝ Դավիթ Համբարձումյանից վտանգ չէին տեսնում, որ որոշեցին կալանավորել


Ալեն Սիմոնյանը պնդեց, թե անկեղծ է ասում՝ Դավիթ Համբարձումյանից վտանգ չէին տեսնում, որ որոշեցին կալանավորել
Հոկտեմբեր 24 13:53 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար տարակուսելի է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը կարողացել հատել ՀՀ սահմանը, երբ անցնում է քրեական գործով։

 

«Եթե ինքն իրոք երկրի համար պայքարող անձնավորություն է՝ կգա, փախնելու ի՞նչ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ վտա՞նգ էին տեսնում Դավիթ Համբարձումյանից, որ որոշեցին կալանավորել՝ նա ասաց. «Լինեմ անկեղծ, ո՛չ»։

 

Հիշեցնենք՝ երեկ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք։

 

Դավիթ Համբարձումյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով. «Ամեն ինչ կանեմ, որ Հայաստանն օր առաջ ազատվի դավաճան իշխանություններից. շուտով կլինեմ ՀՀ-ում և կպայքարենք մեր ամբողջ երկրի ազատության համար, Աստծով»։