Վաղարշապատի ընտրությոնների մասնակից հաղթանակ դաշինքից Սևակ Խաչատրյանը գրում է․Մերժել եմ նախընտրական մեծ բանավեճին մասնակցելու՝ Հանրային հեռուստաընկերության հրավերը, քանի որ հստակ է՝ այդտեղ բացի աղմկոտ շոուից, ուրիշ ոչինչ տեղի չի ունենալու:
Նախընտրական գրաֆիկի խիստ հագեցվածությամբ պայմանավորված՝ գերադասում եմ ժամանակը տնօրինել արդյունավետ՝ նվիրելով վաղարշապատցիների անհատական ու ընդհանուր խնդիրներին էլ ավելի խորքային տեղեկանալուն։
Համարում եմ, որ վաղարշապատցուն այդ բանավեճերը, պոպուլիզմն ու քաղաքական շոուները ոչինչ չեն տալու, բացի երեկոյան ժամանցից:
Հաջողություն եմ մաղթում բոլոր այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր որոշում կկայացնեն մասնակցել բանավեճին: