«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Ակնհայտ է, որ Արցախի հանձնումը ստացել է դրսի որոշ ուժերի աջակցությունը, ինչն ուղեկցվել է հակաարցախյան մեծ քարոզչությամբ։ Իշխանական և մերձիշխանական կեղծ արևմտամետերը եղել են այդ քարոզչության հիմնական դեմքերը, որոնք փաստացի ադրբեջանական գործակալներ են։
Դեռևս Լաչինի միջանցքի փակման ժամանակ տեղեկություններ էին ստացվում, որ հակաարցախյան հայ քարոզիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում ադրբեջանցի իրենց գործընկերների հետ՝ հիմնականում եվրոպական քաղաքներում։
Եվ ահա, երեկ նրանք Երևանում ընդունել են իրենց իրական քույրերին և եղբայրներին։
Արցախը հանձնած ադրբեջանական քարոզիչները Հայաստանի Հանրապետությունում անելիք չունեն»։