Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն աննախադեպ են. Փաստաբան


Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն աննախադեպ են. Փաստաբան
Հոկտեմբեր 23 14:10 2025

Փաստաբան Արամ Վարդևանյանը   գրել է․

«Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն, իրապես, աննախադեպ են: Ի դեպ՝ փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը, ըստ որոնց, վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները նույնիսկ նշանակություն չեն ունեցել դատարանի համար:

Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին: Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք է: Հետևաբար, Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։