Ապօրինի գույքից որ խոսում եք, իմ ընտանիքի մասով ուղիղ ասեմ, գործ սարքոցի է. Մեսրոպ Մանուկյան


Ապօրինի գույքից որ խոսում եք, իմ ընտանիքի մասով ուղիղ ասեմ, գործ սարքոցի է. Մեսրոպ Մանուկյան
Հոկտեմբեր 23 13:21 2025

«Ապօրինի գույքից որ խոսում եք, իմ ընտանիքի մասով ուղիղ ասեմ, գործ սարքոցի է»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա շարունակեց ներկայացնել.

«Ըտենց գժանոց տեսե՞լ եք։ Ընկել եմ դատախազության հետևից, ասում եմ՝ հելեք, եկեք, ապացուցեք, գործ եք հարուցել մեր վրա։ Իրենք են հրաժարվում գալուց։ Բա գժանոց չի՞, տունը վարկով առել եմ, համ տունն են դիտարկել ապօրինի, համ վարկը։ Ասում եմ, հո դուք գիժ չե՞ք, ըտենց ո՞նց կարելի է։ Ասում են՝ սպառողական վարկը վերցրել ես, տուն ես առել։ Է, լավ եմ արել։ Հիմա էդքանից հետո ձեզ հավատամ»,-ասաց Մանուկյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Ա. Գալջյանի ելույթին։

Վերջինն  իր ելույթում անդրադարձել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանն ու մասնավորապես նշել էր.

«Սրա մասին չե՞ք ուզում խոսել։ Եկել եք Երևանում ինչ-որ կոռուպցիոն երևույթներից եք խոսում։ Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ թաղապետարանում մարդ է ձերբակալվում։ Բայց եթե դա Գյումրիում է լինում, ասում եք քաղաքական հետապնդում է։ Ասում եք՝ գնացեք բռնեք, բռնում ենք, ասում եք՝ սա քաղաքական հետապնդում է։ Քանի հոգի է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով անցնում։ Ում բռնում ենք, ասում եք՝ քաղաքական հետապնդում է։ Գնում եք դատարանների մոտ միտինգ եք անում»։