Եթե Դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք միայն ուրախ պետք է լինեք. Մինասյանը՝ իշխանությանը (Տեսանյութ)


Եթե Դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք միայն ուրախ պետք է լինեք. Մինասյանը՝ իշխանությանը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 23 12:39 2025

Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ ամբիոնից իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից հնչում են ամենատարբեր  մեղադրանքները՝ վերագրված Դաշնակցությանը․ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ասում են՝ Դաշնակցությունը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, որ մեզ միայն հողն է հետաքրքրում։ Իրականում՝ առանց հողի պետականություն չի կարող կերտվել։ Եվ եթե Դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք միայն ուրախ պետք է լինեք, պետք է ավելի համախմբված լինեք Դաշնակցության գաղափարների շուրջ, այլ ոչ թե հակադրեք այդ գաղափարներն ազգային նպատակների հետ։ Իրականում, Դաշնակցությունն իր ողջ պատմությամբ, նահատակներով պայքարել է հայոց պետականության համար և այսօր էլ է այդ պայքարը շարունակում։ Դուք արհեստականորեն փորձում եք այս պայքարը հակադրել կեղծ խաղաղասիրական թեզերին»,-հավելեց նա։