ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիրներից հետաքրքրվեց, թե որտե՞ղ էին երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Երեկ վարչապետը ձեզ էր ման գալիս, որ, ինչպես միշտ, «տար պատերով»։ Ո՞ւր էիք ԱԺ-ից փախել, սա հո ձեզ համար պարտիզանական կռիվնե՞րը չեն։ Դուք ի՞նչ կարող եք անել, քաղաքական առումով, գաղափարապես սնանկ եք։ Դուք այլևս ասելիք ու անելիք չունեք»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Դաշնակցությունը մշտապես մաս է կազմել իշխանությանը.«Դուք կոռումպացված, թալանչի իշխանությունների հետ հավեսով աշխատել եք»։