Կառավարությունը Երևանի վրա ամենաքիչ գումարն է ծախսում, բայց 45 տրոլեյբուսի ֆինանսավորումը կառավարության կողմից կլինի. Ավինյան


Կառավարությունը Երևանի վրա ամենաքիչ գումարն է ծախսում, բայց 45 տրոլեյբուսի ֆինանսավորումը կառավարության կողմից կլինի. Ավինյան
Հոկտեմբեր 23 13:04 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդում է, որ կառավարությունը, ի տարբերություն այլ համայնքների, Երևանի վրա ավելի քիչ գումար է ծախսում։

«Իրականում վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում արձանագրել ենք, որ հենց Երևան քաղաքը փաստացի պետական բյուջեի ֆինանսավորման տեսանկյունից ամենաթերի ֆինանսավորվողն է»,- ասաց նա։

Ըստ Ավինյանի՝ Երևանի սեփական եկամուտները վերջին երեք տարիներին փաստացի եռապատկվել են, իսկ կառավարության կողմից տրամադրված ֆինանսավորումը նվազել է. «Նման որոշումներով որոշ բալանսավորում է իրականացվում»,- ասաց նա։

Մինչ այդ, Ավինյանը նշեց, որ ևս 45 տրոլեյբուսի ներկրման համար ֆինանսավորման հարցը բյուջեում նախատեսվել է, և դրա ֆինանսավորումը տրամադրելու է կառավարությունը։