Ես այդ մարդուն մոտիկից տեսել եմ մաքսիմում 3 անգամ, մի անգամ 1993-ի վերջ-1994-ի սկիզբ, մի անգամ 1998-ին, երբ դատարանում ենք հանդիպել, մի անգամ էլ 2018 թվականին, և ոչ միջնորդավորված խոսել եմ, ոչ էլ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, ի՞նչ է նշանակում ճանաչել եմ նրան, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին՝ եթե ճանաչել է Փաշինյանին, ինչու 2018 թվականին իշխանությունը տվեց նրան։
«Ես շատ լավ տեղյակ էի այն բոլոր ստախոսությունների, շանտաժների մասին, որ տպագրվում էր նրա կողմից խմբագրվող թերթում, և էլի մի թերէթում, որը նա չէր խմբագրում, այսքանը»,- ասել է նա։
Ես այդ մարդուն մոտիկից տեսել եմ մաքսիմում 3 անգամ, ի՞նչ է նշանակում ճանաչել եմ նրան․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

