Վարդան Ղուկասյանի ու մյուսների գաղտնալսումը դրոնով չի կատարվել. Արսեն Բաբայան


Վարդան Ղուկասյանի ու մյուսների գաղտնալսումը դրոնով չի կատարվել. Արսեն Բաբայան
Հոկտեմբեր 22 19:34 2025

«Ես պիտի ձեզ «հիասթափեցնեմ». Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու մյուսների գաղտնալսումը դրոնով չի կատարվել, այլ՝ հեռախոսում հատուկ ծրագիր ներդնելու միջոցով»,-գրել է  փաստաբան, իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ձերբակալման, ապա նաև կալանովրման համար որպես հիմք ներկայացրած ՔԿ ձայնագրությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱԱԾ, ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ Գյումրու քաղաքապետում մի քանի  ժամ շարունակ քննչական գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ձերբակալվեց Վարդան ղուկասյանը։ Դատարանի որոշմամբ նա ու քաղաքապետարանի ևս չորս աշխատակիցներ կալանվորվեցին պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։