Զարմացած եմ այն քաղաքական ուժերի վրա, որոնք փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին․ Սերժ Սարգսյան


Զարմացած եմ այն քաղաքական ուժերի վրա, որոնք փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին․ Սերժ Սարգսյան
Հոկտեմբեր 22 19:06 2025

«Նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին»,- իշխանությանը հեռացնելու տարբերակների մասին հարցին ի պատասխան նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան լայն հնարավորություններ է տալիս դրա իրականացման համար։

«Զարմացած եմ այն մարդկանց, քաղաքական ուժերի վրա, որոնք փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Դրանք երկուսն էլ սահմանադրական դրույթներ են։ Այսպես, թե այնպես, ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմետը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ  կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, ապա մենք այդպես չենք կարծում։ Մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը Հայաստանին միայն ու միայն օգուտ կբերի»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։