ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Արցախցիները նույնիսկ բլոկադայի ժամանակ հրաժարվեցին Ադրբեջանից /Աղդամով/ եկող սնունդից, իսկ նիկոլիստները տարվա իրադարձություն են համարում դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումը։
Ցնծում են նիկոլականները…
Թե բա՝ ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան։ Վաղն էլ ադրբեջանական նավթն ու գազն է գալու։ Մյուս օրն էլ ադրբեջանցիներն են գալու Հայաստան ու մի քանի տարուց արձանագրելու ենք, որ մեր երկրում «նոքյարի» կարգավիճակ ունենք։
Արցախը հայաթափվել է, հայ գերիները Բաքվում են, դուք Ադրբեջանից եկող ցորենն եք ուրախ ուտելո՞ւ։
Ո՞նց էր հնարավոր մի քանի տարում մի ամբողջ հասարակության արժեքային համակարգի վրա նման դիվերսիա իրականացնել։
Արցախցիները հրաժարվեցին նույնիսկ շրջափակման օրերին Աղդամից եկող սնունդից, իսկ ՔՊ-ականները քիչ է մնում «գթասրտության մեդալ» շնորհեն Ադրբեջանի ղեկավարությանը։
Ամո՛թ է, ամո՛թ։
Հազարավոր կյանքեր խլած ու Արցախի էթնիկ զտումը կազմակերպած երկրի ղեկավարությանը մի հատ էլ հայ ազգի բարեկամ հռչակեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։