ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների ձեռնարկած հակաեկեղեցական արշավին։
«Այս ռեժիմի ներկայացուցիչները ո՛չ սրբություն ունեն, ո՛չ բարոյականություն, ոչ էլ արժանապատվություն»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարականները։
«Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին՝ վստահ եմ, որ նա հաստատակամ է, բոլոր պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։
Բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ ՀՀԿ- ն կագնած է Հայ Առաքելական Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի կողքին։