«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև դավանաբանական մեծ տարբերություն կա։ Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցու հետ ընդհանուր հաղորդակցություն և միասնական Հաղորդություն չունի, հետևաբար մեր եկեղեցու զավակը չի կարող Հաղորդություն ստանալ Կաթոլիկ եկեղեցում։ Նման պարագայում նա դավանափոխ է լինում»,-նշում է Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը՝ անդրադառնալով Հռոմում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելների սրբադասման արարողության ժամանակ Փաշինյանի հաղորդություն ստանալուն։
Քահանան նշում է, միայն ապաշխարության շրջան անցնելով կարող է ետ վերադառնալ Մայր Եկեղեցի։
«Եթե որևիցէ մեկը Սուրբ Հաղորդություն է ստանում այս կամ այն եկեղեցում, նա նաև հաստատում է իր հավատարմությունը տվյալ եկեղեցուն և այդ եկեղեցու անդամ լինելուն։ Դարերի ընթացքում Հռոմի Կաթոլիկ եկեղեցին փորձել է դավանափոխ անել մեր ազգին, հատկապես հայոց արքաներին և իշխաններին սակայն չի հաջողվել, բայց կարծես այսօր հաջողվեց։ Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցուն, ազգին և Հայրենիքին»,-գրել է նա։