Երբեք չէի պատկերացնի, որ կգան էջմիածին և կկալանավորեն հոգևորականներին. Մանուկյան


Երբեք չէի պատկերացնի, որ կգան էջմիածին և կկալանավորեն հոգևորականներին. Մանուկյան
Հոկտեմբեր 22 16:46 2025

Մենք պետք է դուրս գանք այս մոլորությունից, հիպնոսից, քարոզարշավի մեկնարկին հայտարարեց  Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը։

Նա նշեց, որ պետք է վերհիշենք, թե ինչ ենք ժառանգել մեր նախնիներից և ինչ ենք փոխանցում մեր սերունդներին.«Երբեք չէի պատկերացնի, որ կգան էջմիածին և կկալանավորեն հոգևորականներին, երբեք չէի կարող հասկանալ, որ ինչ-որ մեկը կանվանարկի Վեհափառ Հայրապետին»։