Ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի ու ինչ-որ մեկը կարող է իրեն իրավունք վերապահի ու չանի՞, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դուք լուրջ այդպե՞ս եք մտածում»,- ասաց նա։
Սիմոնյանը կանի այն ամենը, ինչ կասի Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛, ինչ ասեց՝ պիտի անեմ, պիտի ինքը ասի՝ ես չանե՞մ, իր խոսքն իմ համար ամենակարևոր նշանակությունն ունի, բայց երբ ես այլ կարծիք եմ ունենում, ասում եմ՝ պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ»,- հավելեց ԱԺ նախագահը։