Հայաստանում որևէ մեկն իր ասածի համար բանտում չի հայտնվում. Ալեն Սիմոնյան


Հայաստանում որևէ մեկն իր ասածի համար բանտում չի հայտնվում. Ալեն Սիմոնյան
Հոկտեմբեր 22 14:52 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, թե Հայաստանում որևէ մեկն իր ասածի համար բանտում չի հայտնվում։

 

«Բայց ով պետության դեմ մի բան կանի՝ բոլորի համար բերդում տեղ կգտնվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Սիմոնյանի խոսքով՝ իրենց մեղադրում են, թե ինչո՞ւ «այս մարդը բանտում չէ, այն մարդը բանտում չէ»։

 

«Իմ անձնական կարծիքով՝ Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է բանտում լինեն»,- ասաց նա։