Այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում. Արթուր Վանեցյան


Այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում. Արթուր Վանեցյան
Հոկտեմբեր 22 14:33 2025

Շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավին։

 

«Վերջին առնվազն 5-6 տարիներին իմ նպատակը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից, ՔՊ-ին իշխանազրկել։ Սա այն քայլերից է, որ մենք պետք է անենք Վաղարշապատում։ Վստահ ենք, որ նոյեմբերի 16-ին մենք փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը։

 

Հիշեցնենք՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է։

 

Արթուր Վանեցյանն ասաց, թե ցանկացած ընդդիմադիր ուժի հետ պատրաստ են համագործակցել․

 

«Բաց ենք համագործակցության համար, բայց ամեն ինչ անելու ենք, որ առավելագույն ձայներ ստանանք»։

 

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել Վաղարշապատի ընտրություններին։

 

«Վերջին շրջանում հարձակում է իրականացվում հայ առաքելական եկեղեցու վրա, իսկ Էջմիածինը ողջ հայության հոգևոր մայրաքաղաքն է, հենց այդ տեսանկյունից պետք է նայենք հարցին։

 

Էջմիածինցին պետք է իր հստակ խոսքն ասի։ Այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում»։