Տեր–Արամին փոխարինող քահանային անիծել է, ընկել, ոտքը կոտրել․ «Հրապարակ»


Տեր–Արամին փոխարինող քահանային անիծել է, ընկել, ոտքը կոտրել․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 22 08:13 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռը երեկ կարգալույծ հռչակեց մատնիչ Տ․ Արամ քահանա Ասատրյանին: Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին միտումնավոր չի նշել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները` շրջանցելով այդ եւ դրանով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց։ Տ․ Արամն Օհանավան համայնքում գտնվող Հովհաննավանք եկեղեցու հոգեւոր հովիվն էր։

Մեզ պատմեցին, որ վերջին օրերին թերեւս իմանալով Եկեղեցու մտադրությունների մասին, իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։

Կանանցից մեկը ընդհուպ անեծքներ է տեղացել՝ ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույծ անեն, տանելու է՝ իր տանը թոռներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տունդարձի ճանապարհին այդ կինն ընկել է` ոտքը կոտրել եւ վիրահատության ենթարկվել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում