Շիրակի մարզում ձերբակալությունները շարունակվում են, բերման ենթարկվածներն այնքան շատ են, որ ՁՊՎ-ներում չեն կարողանում տեղավորել


Շիրակի մարզում ձերբակալությունները շարունակվում են, բերման ենթարկվածներն այնքան շատ են, որ ՁՊՎ-ներում չեն կարողանում տեղավորել
Հոկտեմբեր 21 22:40 2025

Aysor.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում երեկ ծավալված իրադարձությունների հետքերով այսօր ևս բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկել և ձերբակալել։

 

Նրանց թիվն այնքան շատ է, որ Շիրակի մարզի ՁՊՎ-ներում արդեն չեն կարողանում տեղավորել, ձերբակալվածների մի մասին ստիպված տեղափոխում են Արտաշատ։

 

Հիշեցնենք՝ երեկ իրավապահները գործողություններ էին իրականացրել Գյումրու քաղաքապետարանում և ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու ևս 7 հոգու։

 

Քաղաքապետարանի մոտ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց դժգոհությունը արտահայտելով այս գործողություններին և աջակցություն հայտնելով Վարդան Ղուկասյանին։ Քաղաքացիներից շատերին՝ մի քանի տասնյակ հոգու, նույնպես բերման էին ենթարկել։

 

Այսօր ձերբակալությունները շարունակվում են