Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Այս մասին Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան», -հայտարարել է Ալիևը: