Փաշինյանն ունի էքստրասենսոր կարողություններ և գուշակել է, որ Վարդանիկը չի կարողանալու զսպել իրեն և համայնքային բյուջեից լափելու է. Ալեքսանյան


Փաշինյանն ունի էքստրասենսոր կարողություններ և գուշակել է, որ Վարդանիկը չի կարողանալու զսպել իրեն և համայնքային բյուջեից լափելու է. Ալեքսանյան
Հոկտեմբեր 21 12:59 2025

Եթե նկատի ունենք, որ Նիկոլ Փաշինյանն ունի էքստրասենսոր կարողություններ և կարողացել է գուշակել, որ Վարդանիկը չի կարողանալու զսպել իր գայթակղությունը և որոշելու է լափել համայնքային բյուջեից, դրանում կարող եք բոլորիս էլ մեղադրել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե զուգադիպությո՞ւն էր շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Վարդան Ղուկասյանը պետք է արագ հեռացվի, և իրավապահ համակարգի գործուն քայլեր ձեռնարկվեցին։ 

Իսկ թե առանց դատական ակտի, առանց փորձաքննության՝ ձայնագրությունն իրական է, թե ոչ, ինչպե՞ս են որոշում կայացնում, որ Ղուկասյանը մեղավոր է՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Այն, որ Վարդանիկն իր բնույթով ակնահյատորեն հանացագործ է, կրմինալ, լափակեր և այսպես շարունակ, տեսանելի է»։

Ալեքսանյանը խորհուրդ տվեց դրանում համոզվելու համար գնալ նրա գերշքեղ հյուրանոցի առաջ  կանգնել և հարց տալ. «Արդյո՞ք 200 000 կամ 300 000 աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, համայնքի փողերը լափող չի, սրիկա չի, ո՞նց է կառուցել այդ գերշքեղ դղյակները»։

Դիտարկմանը, թե իր կուսակիցները ո՞նց են իրենց դղյակները կառուցել՝ Ալեքսանյանը պնդեց, որ այդ պնդումները սին են։