Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային, վատ վերաբերմունք է դրսևորվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Նրան չեն տրամադրել սնունդ, նա ունի շաքարային դիաբետ, չունի հագուստ, 24 ժամ չի կարողացել օգտվել հիգիենայի պարագաներից»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով, կիսատ փաստաթղթերով մարդուն զրկել են ազատությունից․ «Գործ ունենք ակնհայտ պատվիրված շինծու քրեական գործի հետ, որը նպատակ ունի զրկել Գյումրին կառավարելու իրավունքից ու ստեղծել քաոս»։