Գյումրու համայնքապետարանի մոտից 33 անձ է ձերբակալվել. ՔԿ


Գյումրու համայնքապետարանի մոտից 33 անձ է ձերբակալվել. ՔԿ
Հոկտեմբեր 21 09:47 2025

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։

 

Հիշեցնենք, որ երեկ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։

Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։