Մինչև ընտրություններ իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել. ՀայաՔվե


Մինչև ընտրություններ իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել. ՀայաՔվե
Հոկտեմբեր 20 12:03 2025

Գուցե առանձին վերցրած որևէ ընդդիմադիր ուժ այս պահին չունի ավելի բարձր վարկանիշ, քան Փաշինյանը, բայց դրանից չի հետևում, որ մինչև ընտրությունները չի ունենա․ գրում է ՀայաՔվե նախաձեռնությունը։

 

«Ի վերջո, ընտրությունները սրանից ամիսներ անց են, մինչև այդ շատ բան կարող է փոխվել: Իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել, որոշ ընդդիմադիր առաջնորդներ կարող են շատ ավելի բարձր վարկանիշ ձեռք բերել, քան իշխանությունը: Ի վերջո, բացառված չէ մեծ ընդդիմադիր դաշինքի ձևավորումը: Սա տարբերակներից մեկն է:

 

Կարող է նաև պարզվել, որ ընտրություններին մասնակցում է մի քանի ընդդիմադիր դաշինք, և միասին վերցրած` նրանք ավելի մեծ քանակությամբ ընտրողների ձայներ են ստանում, քան իշխանությունը, և կարողանում են պայմանավորվել փոխադարձ ընդունելի թեկնածուի շուրջ։ Այդպես եղավ, օրինակ, Գյումրիում»,-գրում է նախաձեռնությունը: