ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, այնուհետև ՔՊ-ն խմբակցության նիստ կանցկացնի: Բանն այն է, որ հոկտեմբերի 21-ից մեկնարկելու են ԱԺ լիագումար հերթական նիստերը, ու խորհուրդը պետք է հաստատի ԱԺ նիստերի օրակարգը: Մենք տեղեկացանք, որ այս նիստերին պետք է կայանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը, որի համար ՔՊ-ն առաջարկել է մեկ թեկնածու: Իսկ թեկնածուն տնտեսագետ Արմեն Քթոյանն է: Վերջինս նորմալ հարաբերություններ ունի հայրենի իշխանությունների հետ, ինչի համար որոշել են, նրա թեկնածանությունն առաջադրել այդ պաշտոնում:
Նա աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ, իսկ այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)՝ որպես վիճակագրության ամբիոնի վարիչ։ Ունի տնտեսագիտության թեկնածուի (Մատենագրության թեմա՝ «Բանկային և արդյունաբերական կապիտալների փոխհարաբերության հիմնառումները») գիտական աստիճան: Քթոյանը նաև խորհրդի անդամ է «Ֆասթ» բանկ (Fast Bank) ընկերությունում։
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցությանը, ապա հայրենի իշխանական պատգամավորները պետք է որոշեն, թե ով ինչպես է «գրոհելու» ընդդիմադիր պատգամավորներին քննադատելու ուղղությամբ: Հատուկ թիրախում կլինի նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին»։