Երեկվա հանրահավաք–երթին ավելի քան 30 հազար մարդ է մասնակցել։ Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Այսօր ուխտի ենք եկել Մայր Աթոռ՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ հայ ազգը եկեղեցու կողքին է»,– ասաց նա և նշեց, որ առաջիկայում ևս ուխտագնացություններ կունենան։