Այսօր Մայր Տաճարում աղոթելու եմ մեր հասարակության վերջնական համերաշխության համար. Մայր Աթոռում լրագրողներին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով ևս մասնակցում էր «Մեր ձևով» շարժման կողմից նախաձեռնած «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությանը:
Նա հրաժարվեց պատասխանել հարցերի՝ խոստանալով մեկ այլ առիթով խոսել այդ մասին. «Այսօր ուխտի ենք եկել, մեր քաղաքական և այս օրակարգը եկեք չխառնենք, այսօր ձեռնպահ կմնամ որեւէ քաղաքական հարցի պատասխանելուց»։։
Նշենք, որ Մայր տաճարում ժամը 18.00–ին կմատուցվի ժամերգություն, որից հետո քաղաքացիները մոմերով շրջան կկազմեն եկեղեցու շուրջ և կաղոթեն։