Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Մայր Աթոռում. Նարեկ Կարապետյան


Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Մայր Աթոռում. Նարեկ Կարապետյան
Հոկտեմբեր 18 23:58 2025

Առաջիկայում «Մեր ձեւով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ։ Այս մասին ԱԱԾ մեկուսարանի դիմաց հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Մայր Աթոռում»,– ասել է նա։

 

Նշենք, որ «Մեր ձեւով» շարժումն այսօր հանրահավաք է կազմակերպել Երեւանի Ազատության հրապարակում։ Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի ԱԱԾ մեկուսարան։ Երթն այստեղ ավարտվեց։