Վախեր մինչև փոթորի՞կը. ինչու է Փաշինյանը հետևում Սամվել Կարապետյանի հավաքին (Տեսանյութ)


Վախեր մինչև փոթորի՞կը. ինչու է Փաշինյանը հետևում Սամվել Կարապետյանի հավաքին (Տեսանյութ)
Հոկտեմբեր 18 23:31 2025

Ուժային կառույցների ներկայացուցիչներն այսօր ուշադիր վերահսկում էին Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքը ոչ միային Օպերայի շենքի վրա տեղադրված գերհզոր և կառավարվող տեսախցիկների միջոցով, այլ նաև, ինչպես ասում են, գետնի վրա՝ կենտրոնացնելով զգալի օպերատիվ կարողություններ։ Ժամը 17:30 դրությամբ Օպերայի ողջ շրջակայքը զբաղեցրել էին ոստիկանության ուժերի ծառայողական և օպերատիվ համարներով անձնական մեքենաները՝ ինչպես երևում է տեսանյութում։ 

Կարապետյանը, որը ձերբակալվել է ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու կարճ հայտարարությունից հետո, քաղաքական գործիչ չէ և դեռևս միայն սկսում է կազմակերպել իր աջակիցներին ու շարժումը։ Սակայն կառավարության անհանգիստ արձագանքը վկայում է իշխանության ներսում աճող վախերի մասին։

Թեև հանրահավաքը մեծ չէր, այն լի էր հուզական լարումով․ հավաքվել էին մարդիկ, որոնք վրդովված են այն բանից, ինչը նրանք ընկալում են որպես կառավարության մոլեգնող հարձակում Եկեղեցու վրա՝ ինստիտուտի, որը շատերի համար մնում է ազգային ինքնության հենասյուն։ 

Խաղաղ հավաքի նկատմամբ այս չափազանցված վերահսկումը ցույց է տալիս աճող անհանգստություններն իշխանության ներսում՝ կապված նոր և որոշակի պոտենցիալ ունեցող շարժման հետ, որը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից։ Կարապետյանի դեպքը կարող է դառնալ ոչ թե մեկ մարդու դիմադրության պատմություն, այլ՝ խղճի և մշակութային ինքնության վրա հիմնված զանգվածային շարժման սկիզբ։