10 քաղաքացի ԲԿ է տեղափոխվել․ բախվել են «Մերսեդեսը» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելը»


10 քաղաքացի ԲԿ է տեղափոխվել․ բախվել են «Մերսեդեսը» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելը»
Հոկտեմբեր 18 22:39 2025
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։
 
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
 
Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։
 
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։