«Մեր ձևով»-ն ուխտագնացություն կկազմակերպի դեպի Մայր Աթոռ՝ ցույց տալու, որ Էջմիածինը անպաշտպան չէ


«Մեր ձևով»-ն ուխտագնացություն կկազմակերպի դեպի Մայր Աթոռ՝ ցույց տալու, որ Էջմիածինը անպաշտպան չէ
Հոկտեմբեր 18 20:59 2025

«Մոտակա օրերին «Մեր ձևով» շարժումը ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ՝ ցույց տալու իշխանություններին, որ  Էջմիածինը անպաշտպան չի»,-  ԱԱԾ մոտ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա շարունակեց. «Հայերը պաշտպանելու են Էջմիածինն ինչպես Սարդարապատի ժամանակ, այնպես էլ միշտ»։

Ն.Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հանրահավաքի, երթի մասնակիցներին իրենց կողքին լինելու համար։ 

Հիշեցնենք, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ազատության հրապարակում հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի ԱԱԾ՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, Միքայել և Բագրատ Սրբազանները։