«Ազատության հրապարակում սկզիբ են առել մեր պատմության կարևոր շարժումները՝ Ղարաբաղյան շարժում, ապա՝ Անկախության շարժում։
Այսօր մենք՝ «Մեր ձևով» շարժման անդամները և կամավորները, սկսում ենք երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը»,- հաջակցություն ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը նշեց՝ «Մեր ձևով» շարժումը քայլեր է առաջարկում՝ «ինչպես ՔՊ-ին երկրորդ անգամ դարձնել ընդդիմություն»։
«Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք, աշխատենք և գնանք ընտրությունների։ Արդար ընտրություններով հայ ժողովուրդը հնարավորություն ունի հեռացնել այս խմբակին»,-ասաց նա և հավելեց՝ այս հրապարակն է որոշելու՝ իր շնորհիվ իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ։
Իշխանափոխությունից հետո, ըստ Կարապետյանի, պետք է ամեն ինչ անեն, որ աղքատությունը վերացնեն։
Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որ եկեղեցու դեմ արշավը ևս ՔՊ-ի մոտ չի հաջողվելու։
«Մեր եկեղեցին անպաշտպան չէ։ Մեր պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական․ ինչքան հետևողական պայքարեն եկեղեցու դեմ, այնքան հետևողական կպաշտպանենք եկեղեցուն»,- ընդգծեց Կարապետյանը։