ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քաղաքական համաժողովում։
«Այսօր ելույթ ունեցա ԵԺԿ քաղաքական համաժողովում՝ որպես նիկոլական հանցախմբի ճիրաններում երկու տարուց ավելի մնալուց հետո ձայնս չկտրած մարդ, ով չի կարող հանգիստ լինել, երբ իր երկրում այս պահին մոտ 40 հոգի զրկված է ազատությունից իր քաղաքական հայացքների համար։
Հիմնական ասելիքս Հայաստանի և Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայերի մասին էր։
Մեր երկրի իրական խայտառակ վիճակի, եվրոպական կառույցների երկդիմի լռության, Ադրբեջանում պատանդի կարգավիճակում գտնվող մերոնց մասին էր։
Գեոպոլիտիկայի մեջ բարոյականության սկզբունքները չկորցնելու կարևորության մասին էր։
Նիկոլը ֆոկուսնիկ չէ, այլ էժան աֆերիստ է։ Դա է Կոպերֆիլդի և «մատնոց ֆռցնողի» ամենացցուն տարբերությունը։
Մի կամ մի քանի ելույթներով «գարուն» չի գա, անշուշտ։
Բայց ամենօրյա աշխատանքով պարտավոր ենք «բզել ու բշտել» բոլորին, ով կարող է և պարտավոր է ազդել և, հայացք չփախցնելով, շիտակ արձագանքել։
Հակառակ դեպքում պնդում եմ՝ իրական Եվրոպան ես եմ ու հարյուր հազարավոր իմ հայրենակիցներն, ովքեր գիտեն ազատության, արժանապատվության, պայքարի և մարդասիրության արժեքը»,- սոցցանցի իր էջում գրել է Աշոտյանը։