Մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա ո´չ նիստը և ո´չ էլ մնացածը. Փաստաբանը՝ Կոչուբաևի գործի մասին


Մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա ո´չ նիստը և ո´չ էլ մնացածը. Փաստաբանը՝ Կոչուբաևի գործի մասին
Հոկտեմբեր 17 14:50 2025

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչև լույս քննվեց մեր գործընկեր, փաստաբան, բացառապես խոսքի համար ապօրինի հետապնդվող, քաղբանտարկյալ Ալեքսանդր Կոչուբաևի կալանքի հարցը:

Մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա ո´չ նիստը, և ո´չ էլ մնացածը:

Ապօրինի քաղաքական հետապնդումների հաղթարշավը դեռ շարունակվում է և չկանգնեցվելու պարագայում ընդգրկելու է նոր «անհավանական» զոհեր»։

Հիշեցնենք՝ Facebook-ում գրառման համար երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանը կոշտ քննադատության էր ենթարկել Մկրտիչ Սրբազանին կալանքի տարած քննիչներին, դատախազներին ու դատավորներին։