Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Էրիկ Ալեքսանյան


Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Էրիկ Ալեքսանյան
Հոկտեմբեր 17 15:17 2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

 

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։ 

Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: 

 

«Կոչուբաեւի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաեւը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասել է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք նաև, որ Ալեքսանդր Կոչուբաևը Ռոբերտ Քոչարյանի և Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով անցնող փաստաբաններից է։