Պատգամավորը «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազանների հետ


Պատգամավորը «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազանների հետ
Հոկտեմբեր 17 14:20 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազանների հետ:

«Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում տարաբնույթ կեղծ մեղադրանքներով բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է:

Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում:

Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը