Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը նշում է չորս Ավետարանիչների տոնը:
Այս առիթով, օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ սկիզբը ժամը 10:00-ին:
«Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի Սրբազան Հոր, Տեր հոր, մեր բոլոր ծնողների, քույրերի և եղբայրների, զավակների համար՝ խնդրելով Սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը»,- ասվում է Արագածոտնի թեմի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին ԱԱԾ-ն մտել էր Արագածոտնի թեմի առաջնորդարան, խուզարկություններ էին իրականացվել։
Ձերբակալվել էին քահանաներ ու թեմի առաջնորդը։
Երեկ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը երկու, իսկ դիվանապետ Տեր Գարեգինը մեկ ամսով կալանավորվել են։
Դատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։