Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։
Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։
Վարուժան Ներսիսյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում։