Անընդունելի և դատապարտելի է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալումը և դրա բիրտ եղանակը. ՓՊ նախագահ


Անընդունելի և դատապարտելի է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալումը և դրա բիրտ եղանակը. ՓՊ նախագահ
Հոկտեմբեր 17 11:48 2025

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անդրադարձել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությանը։

«Համացանցում հայտնվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը պատկերող տեսանյութ։

Դրանում պարզորոշ երևում է, որ բռնության հետ չկապված՝ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձը ձերբակալվում է ցուցադրական նվաստացման տարրեր պարունակող եղանակով՝ դիմակավորված իրավապահների կողմից, ասֆալտին պառկեցնելու միջոցով:

Նման եղանակով անհամաչափ ուժի կիրառությունը քաղաքացու, հատկապես՝ փաստաբանի նկատմամբ, դառնում է պատժիչ գործիք:

Արատավոր այս պրակտիկան դատապարտելի է»։