Փաշինյանը հանձնարարել է պարզել՝ ինչպես կընդունեն էջմիածինցիները Վեհարանի դեմ «թավշյա ակցիան»


Փաշինյանը հանձնարարել է պարզել՝ ինչպես կընդունեն էջմիածինցիները Վեհարանի դեմ «թավշյա ակցիան»
Հոկտեմբեր 15 08:51 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներից ասում են, որ Վաղարշապատի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին հանձնարարվել է հետաքրքրվել, թե ինչպես կընդունեն բուն էջմիածինցիները «ոչ բռնի, թավշյա ակցիա» կազմակերպելը Վեհափառի դեմ:

Վերջինս միանգամից պատասխանել է, որ վստահաբար՝ բացասական: Բայց Փաշինյանը պնդել է՝ թող հետաքրքրվի, որովհետեւ իրեն ոչ թե իր, այլ էջմիածինցիների կարծիքն է կարեւոր»։