Խաղողի մթերման գործընթացը գնում է ողջ թափով, այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հրապարակելով կադրեր Պռոշյանի կոնյակի գործարանից։
«Առհասարակ, մեր գործարարների շատ մեծ տոկոսը արժանի է խորը հարգանքի և պետք է ամեն օր գնահատել իրենց աշխատանքը։
Սակայն կան նաև այնպիսիները, ում «խոսքը այդպես էլ երբեք գործ չի դառնում» և’ բիզնեսում, և’ քաղաքականության մեջ»,- հավելել է նա։