Մինչև 19.4% թանկացում՝ սննդամթերքում. «Իշխան»-ը, մրգերն ու շաքարը գլխավորում են սեպտեմբերյան գնաճը


Մինչև 19.4% թանկացում՝ սննդամթերքում. «Իշխան»-ը, մրգերն ու շաքարը գլխավորում են սեպտեմբերյան գնաճը
Հոկտեմբեր 8 13:25 2025

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7% և 8.3%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.1%-ով, այս մասին հրապարակումն արել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։

 

Ըստ հրապարակման՝ «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 19.4%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում:

 

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.9%, հաճարի՝ 0.1%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 1.1% և 0.9% գնանկում:

 

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է լոբու՝ 1.2% և մակարոնեղենի՝ 7.0% գնաճ, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.7% և 0.4% գնանկում:

 

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.4%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ:

 

2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 12.4%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.1% գնանկում