Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց


Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբեր 2 22:41 2025

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
 
Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: 
 
Վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: