Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կարծում է, թե մեր պարտության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ 1990-ականների սկզբին հաղթանակ տանելով՝ մենք պարզապես մեղկացանք ու հանդարտվեցինք։
«Մենք սպասում էինք, որ Մինսկի խմբի համանախագահները վերջապես մեզ ներկայացնեն ընդունելի առաջարկ և ուշադրություն չէինք դարձնում այն հանգամանքին, որ Ադրբեջանն անընդհատ ավելացնում է իր ռազմական բյուջեն, ձեռք բերում ժամանակակից զենք, այդ թվում՝ թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքեր, հավաքագրում զինյալների և միջազգային ահաբեկիչների և շարունակում մշակել իր վրեժխնդրության ծրագրերը։ Ի վերջո, ադրբեջանական ռազմական գործողությունների պլանավորումը և զինված ուժերի անմիջական հրամանատարությունը հանձնվել են թուրք բարձրաստիճան զինվորականներին։
2023 թվականի ռազմական գործողությունների ընթացքում մենք հնարավորություն ունեինք արժանի հակահարված տալ թշնամուն, վերականգնել կորցրած տարածքները, և Ադրբեջանը չէր կարողանա տոնել հաղթանակ, օկուպացնել Արցախի պատմական տարածքները և, ի վերջո, իրականացնել արցախցիների բռնի տեղահանումը, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլինեին դիլետանտներ, դավաճաններ և կամազուրկ մարդիկ»,- նշել է Կարապետյանը։