Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրավոր


Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրավոր
Հոկտեմբեր 1 09:50 2025

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում Երևան – Գյումրի Մ1 ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամա Վազգեն Ղ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 24-ամյա Վոլոդյա Վ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Քննչական բաժինը պարզում է վիրավորների ինքնությունը։